Ալերգոլոգիա
Ալերգիայի ձևերի և պատճառագիտության հարցերի մասին
Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող գերզգայուն վիճակները:
Ալերգիան իմունային ռեակտիվության ախտաբանական ձև է, որը սկսվում է զանազան ալերգենների և հակածինների հետ կրկնակի հանդիպումների դեպքում: Այն ուղղված է հակածինը չեզոքացնելուն, սակայն հաճախ ուղեկցվում է սեփական բջջային կառույցների քայքայմամբ, օրգանիզմի հարմարվողական հատկությունների թուլացմամբ և կենսագործունեության խանգարմամբ: Ալերգիկ ռեակցիաները և հիվանդությունները հայտնաբերվում են հասուն տարիքի մարդկանց մինչև 20, իսկ երեխաների` մինչև 30%-ի շրջանում և իրենց տարածվածությամբ զիջում են միայն սիրտանոթային, ուռուցքային և վարակական հիվանդություններին: Նշված հիվանդությունները ևս հաճախ ուղեկցվում են ալերգիկ իմունաախտաբանական շեղումներով և խորացնում առաջնային հիվանդության ընթացքը: Ալերգիկ վիճակների պատճառն ալերգեններն են, այսինքն` օտարածին գենետիկական տեղեկատվության կնիքը կրող սպիտակուցային, երբեմն էլ ոչ սպիտակուցային-հապտենային բնույթի նյութերը: Ալերգենները հիմնականում էկզոգեն բնույթի են: Դրանք են տարբեր սննդանյութերը (կաթ, ձու, մրգեր, տարբեր բուսատեսակներ), որոշ դեղամիջոցներ, բույսերի ծաղկափոշին, կենդանի և մահացած միկրոօրգանիզմները, այդ թվում և վակցինաները, միկրոսկոպիկ սնկերը, տզերը, հոդվածոտանիները և նրանց քայքայման նյութերը, ինչպես նաև բուրդը, սինթետիկ գործվածքները, պլաստմասան, քիմիական, բնական և սինթետիկ որոշ նյութեր, կոսմետիկ միջոցները, մեղուների և այլ օրգանիզմների թույները, փոշին և այլն:
Ալերգենները կարող են լինել նաև էնդոգեն ծագման: Դրանք օրգանիզմի բջիջների և հեղուկների բնափոխված սպիտակուցային բնույթի նյութեր են: Պ.Ջելլի և Ռ.Կումբսի տեսության համաձայն, ալերգիկ ռեակցիան ընթանում է երեք փուլով. իմունոգեն, ախտակենսաքիմիական և կլինիկական: Առաջինն ընթանում է հետևյալ հաջորդականությամբ. իմուն բջիջների կողմից ալերգենի հայտնաբերում, նրա տարանջատումը և ինֆորմացիայի փոխանցումը լիմֆոցիտներին (սենսիբիլացում), պլազմատիկ բջիջների կողմից իմունոգլոբուլինների սինթեզ և սենսիբիլացված լիմֆոցիտների բազմացում (պրոլիֆերացիա), իմունաբանական հիշողության բջիջների առաջացում և վերջապես իմունոգլոբուլինների և սենսիբիլացված լիմֆոցիտների ամրացում ալերգենի թափանցման տեղը (տեղային ալերգիկ ռեակցիաներ) կամ նրանց անցումն արյան, ավշի, հյուսվածքային հեղուկի մեջ (գեներալիզացված ալերգիկ հիվանդությունների դեպքում):
Ախտակենսաքիմիական փուլում իմունային համալիրների, ալերգիայի միջնորդանյութերի և երկրորդային մետաբոլիտների ազդեցությամբ թիրախ օրգաններում և հյուսվածքներում առաջանում են ֆիզիկաքիմիական և ֆունկցիոնալ տեղաշարժեր` հասցնելով ալերգիայի կլինիկական դրսևորումների: Վերջիններս կարող են արտահայտվել ինչպես տեղային (բորբոքում, մազանոթների թափանցելիության բարձրացում, արյունազեղումներ, մազանոթներում թրոմբագոյացում և այլն), այնպես էլ ընդհանուր երևույթների ձևով: Վերջինիս դեպքում կարող են առաջանալ բրոնխային ասթմա, հետինֆարկտային սրտային անբավարարություն (Դրեսլերի համախտանիշ), դիֆուզ գլոմերուլոնեֆրիտ (Խասիմոտոյի թիրեոդիտ) և այլ օրգանների ախտահարումներ: Ալերգիկ ախտաբանական շեղումները կարող են ի հայտ գալ վաղաժամ` ալերգենի հետ անմիջականորեն շփվելուց մի քանի րոպե անց (ալերգիկ ռինիտ, կոնյունկտիվիտ, անաֆիլակտիկ շոկ), մինչև 5-6 ժամ և հետո (հեմոլիտիկ անեմիա, շիճուկային հիվանդություն, ալերգիկ գենեզի լեյկոպենիա) հաճախ էլ ուշ` ավելի դանդաղած ընթացքով, 1-2 օր անց (տուբերկուլինային և այլ վակցինացիայի, ինչպես նաև կոնտակտային դերմատիտի դեպքում):
Կլինիկական աշխատանքներում բժիշկներն ավելի հաճախ գործ են ունենում սպեցիֆիկ ալերգիայի հետ, այսինքն, երբ ալերգիկ ռեակցիան զարգանում է ալերգենի նկատմամբ օրգանիզմում առաջացող հակամարմինների և T-լիմֆոցիտների ազդեցությամբ պայմանավորված ախտանշակոմպլեքսով: Ոչ հազվադեպ լինում է նաև հետերոալերգիա: Սա ալերգիայի ոչ սպեցիֆիկ դրսևորումներից է, երբ որոշիչ գործոնը ոչ անտիգենային բնույթի է, օրինակ, օրգանիզմի սառեցումը, ճառագայթումը, ինտոքսիկացիան և այլն, որոնց ներգործությամբ օրգանիզմում առաջանում են ինչ-որ ալերգեններ և հանգեցնում ալերգիկ բնույթի հիվանդության, օրինակ, մրսածության դեպքում` գլոմերուլոնեֆրիտի:
Ալերգիայի տարատեսակ է պարաալերգիան, երբ սպիտակուցային ալերգենները տարբեր են, բայց ունեն նման կառուցվածք: Այս դեպքում, օրինակ` զանգվածային պատվաստումներից որոշ ժամանակ անց այլ հիվանդության դեմ պատվաստելիս կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա:
Ալերգիաները կարելի է բաժանել 2 հիմնական խմբի. հումորալ տիպ` հակամարմինների առաջացման ժամանակ արագ ծագող, մեծ զգայնությամբ և յուրահատուկ էֆեկտորային լիմֆոցիտների առաջացմամբ պայմանավորված դանդաղած կամ առավելապես բջջային տիպի ալերգիաներ: Կա հիպերէրգիկ արագ առաջացող ալերգիկ ռեակցիաների երեք ձև. անաֆիլակտիկ, ցիտոտոքսիկ և իմունոկոմպլեքսային: Օտարերկրյա որոշ հեղինակներ (Ռ. Կոիկո` 2003թ.) ալերգիա տերմինը վերագրում են միայն անաֆիլակտիկ ռեակցիային:
Ալերգիայից պետք է տարբերել, այսպես կոչված, պսևդոալերգիկ ռեակցիաները կամ եիդոսինկրակզիանե: Վերջիններս գենետիկորեն պայմանավորված անհատական ռեակցիաներ են օրգանիզմի կողմից որոշակի սննդանյութերի, դեղամիջոցների և այլ նյութերի նկատմամբ: Օրինակ, էրիթրոցիտներում պարունակվող գլուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազա ֆերմենտը մասնակցում է գլուկոզայի ճեղքմանը: Դրա գենը գտնվում է X-քրոմոսոմում: Այդ գենի մուտացիայի դեպքում եթե հետերոզիգոտ մարդն ընդունում է ասկորբինաթթու կամ խինին հակամալարային դեղամիջոցը, անմիջապես տեղի է ունենում հեմոլիզ: Իդիոսինկրազիան կապված է ոչ միայն օրգանիզմի գենետիկական առանձնահատկության, այլև տարբեր ծագման լյարդային անբավարարության հետ (մալարիա, վիրուսային հեպատիտներ, հեպատոտոքսիկ նյութերի ազդեցություն և այլն): Պսևդոալերգիկ ռեակցիաները կարող են դրսևորվել եղնջացանի, քորի, լուծի, Կվինկեի այտուցի և այլ ձևերով:
Ալերգիկ ռեակցիայի զարգացումը և բնույթը հիմնականում պայմանավորված են օրգանիզմի գենոտիպով և ալերգենի հատկությամբ: Տոհմաբանական և ցիտոգենետիկական հետազոտություններով հաստատված է, որ ալերգիկ հիվանդությունները և ռեակցիաներն ունեն ժառանգական ծագում և հաճախ դրսևորվում են նախատրամադրվածության ձևով, այսինքն` ցուցաբերում են էկոգենետիկական բնույթ (գենետիկական շեղումը միջավայրի համապատասխան գործոնների առկայությամբ հանգեցնում է ալերգիկ ռեակցիաների): Հաստատված է, որ հյուսվածքների համատեղելիության HL`-համակարգի գեների և ալերգիայի նկատմամբ նախատրամադրվածության միջև կա ուղղակի կապ: Որոշ հեղինակների հետազոտություններով հաստատվել է ալերգիայի պոլիգենային բնույթը: Ինչքան շատ է այդ գեների թիվը տվյալ մարդու գենոտիպում, այնքան գերզգայությունը և ալերգիկ ռեակցիաների ուժգնությունը մեծ է և, ընդհակառակը: Միաձվանի երկվորյակների 60%-ի մոտ, անկախ ապրելու պայմաններից, ալերգիկ միաբնույթ ռեակցիաները դրսևորվում են: Եթե ծնողներից մեկը ալերգիկ է, ալերգիան դրսևորվում է երեխաների 25, իսկ եթե երկու ծնողներն են ալերգիկ` 50%-ի մոտ: Դա նշանակում է, որ ալերգիան պայմանավորող գեները գտնվում են աուտոսոմ քրոմոսոմներում և դոմինանտ բնույթ ունեն: Նման գեների սինթեզանյութերն օրգանիզմ թափանցած ալերգենների հետ շփվելիս խթանում են E-իմունոգլոբուլինների սինթեզը: Վերջիններս ընդունակ են դուրս գալ արյունից, թափանցել մաշկի, լորձաթաղանթների փխրուն շարակցական հյուսվածք, բարձրաֆինային P1 և ցածրաֆինային P2 բջջային ընկալիչների մասնակցությամբ ամրանալ բջիջների վրա և ինդուկցվել հիպերէրգիկ բորբոքային ռեակցիաներ կամ ալերգիկ հիվանդություններ:
Հետաքրքիր են աուտոալերգիայի նկատմամբ գենետիկական հակում (նախատրամադրվածություն) ունեցող օրգանիզմների ցիտոգենետիկական հետազոտության տվյալները: Աուտոալերգիան այն գործընթացն է, երբ սեփական հյուսվածքային բաղադրատարրերը հանդես են գալիս որպես անտիգեններ և հարուցում ալերգիկ հիվանդություններ: Հայտնաբերված է աուտոալերգիկ հակվածության կապը X քրոմոսոմի մուտացիայի հետ: 1980-ական թվականներից հետո մի շարք հեղինակներ հաստատել են աուտոիմուն հիվանդությունների ռիսկի հավանականության ուղղակի կապը հյուսվածքների համատեղելիության գլխավոր կոմպլեքսի տարբեր գեների դրսևորման հետ: Այսպես, Ռեյտերի հիվանդության և դեֆորմացնող սպոնդիլիտի դեպքերում B27 գենի հանդիպման հաճախականությունը 90 անգամ մեծ է: DR3 գենը կրողների շրջանում Ադիսոնի հիվանդության, ինսուլինակախյալ շաքարախտի, միասթենիայի, թիրեոպատիայի ռիսկի հավանականությունը նորմայից մի քանի անգամ մեծ է:
DR4 ալելի առկայության դեպքում մեծանում է ինսուլինակախյալ շաքարախտի, գերալիզինային միասթենիայի, պեմֆիգուսի, Բերգերի հիվանդության, ռևմատոիդ արթրիտի դրսևորման ռիսկը: DR2 ալելի դեպքում տարածուն սկլերոզի, ուդպասչերի համախտանիշի դրսևորման հավանականությունը մեծանում է մի քանի անգամ:
Ատոպիկ դերմատիդի դեպքում մաշկի պաշտպանական պատնեշի թափանցելիության և ալերգիկ ռեակցիայի հավանականության մեծացման պատճառ է համարվում 1գ21 քրոմոսոմի լոկուսների մուտացիան: Այդ տեղամասում կա ավելի քան 30 գեն, որոնք պատասխանատու են վերնամաշկի սպիտակուցների տարբերակման և էպիդերմալ պատնեշի ձևավորման համար: Մասնավորապես ալերգիկ դերմատիդների ռիսկի մեծ գործոն է համարվում մաշկային պատնեշի ապահովման համար պատասխանատու ֆիլագրին սպիտակուցի գենի մուտացիան:
Պետք է, սակայն, հաշվի առնել, որ գենոտիպում գեների առկայությունը անխուսափելի պայման չէ աուտոիմուն հիվանդության առաջացման համար: Անհրաժեշտ է նաև անտիգենային գործոն, որը փոխազդեցության մեջ մտնի գենային սինթեզանյութերի կամ նրանց բացակայության դեպքում նյութափոխանակության միջանկյալ ագենտների հետ, որպեսզի օրգանիզմում սկսվի աուտոիմուն, աուտոագրեսիվ ալերգիկ պրոցեսը:
Ինչ վերաբերում է ալերգենների ներգործությանը, անժխտելի է ալերգիկ ռեակցիայի ուղղվածության և ուժգնության կախվածությունն ալերգենի մոլեկուլների բնույթից, ծագումից, զանգվածից, թափանցման ուղուց, չափաբաժնից, ներգործության ժամանակահատվածից և կրկնումների հաճախականությունից:
Կարդացեք նաև
Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն